ԿԺԴՀ-ն ներկայացրել է «աշխարհում ամենահզոր զենքը»․ Փհենյանը ստորջրյա արձակման նոր բալիստիկ հրթիռներ ունի

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

ԿԺԴՀ-ն հունվարի 14-ին ռազմական շքերթ է անցկացրել Փհենյանի կենտրոնում ՝ Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարի ավարտի կապակցությամբ,  հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Կորեայի կենտրոնական հեռագրատան գործակալությունը։

«Փորձառու տանկերի շարասյունը մռնչոցով անցնում է հրապարակով, նրան հետևում են գերժամանակակից տակտիկական հրթիռները։ Աշխարհում ամենահզոր զենքը՝ սուզանավերի համար նախատեսված բալիստիկ հրթիռները մեկը մյուսի հետևից հայտնվում են հրապարակում՝ ի ցույց դնելով մեր հեղափոխական զինված ուժերի հզորությունը»,- միջոցառումը նկարագրում է հյուսիսկորեական լրատվականը։

Շքերթին ներկա է եղել նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու ԿԺԴՀ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

BBC News-ը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի հարցերով մասնագետներին, նշում է, որ Փհենյանում ռազմական շքերթին ներկայացվել են ստորջրյա արձակման նոր բալիստիկ հրթիռներ։

Տաթև Ֆռանգյան