Լեդի Գագան ու Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենան Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հանրահայտ երգչուհիներ Լեդի Գագան ու Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենան ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ, գրում է BBC-ն։

Լեդի Գագան մասնակցել է Բայդենի նախընտրական քարոզարշավին․ նոյեմբերին՝ նախագահական ընտրությունների նախօրեին, երգչուհին հայտնվել է հանրության առաջ Բայդենի հետ։ Նա հունվարի 20-ին կկատարի երկրի հիմնը։ Լոպեսը, որն անցյալ տարի նույնպես իր աջակցությունն էր հայտնել Բայդենին, հանդես կգա առանձին երաժշտական կատարմամբ:

Արարողությունից հետո Թոմ Հենքսը կհյուրընկալվի աստղերով լի հատուկ հեռուստատեսային հաղորդմանը: 90 րոպե տևողությամբ ծրագրի ընթացքում «Ամերիկայի տոնակատարություն» խորագրով հաղորդաշարում կմասնակցեն նաև ամերիկացի երաժիշտներ Ջոն Բոն Ջովին, Դեմի Լովատոն, Ջասթին Թիմբերլեյքը և Անթ Քլեմոնսը։ Տոնական համերգը ուղիղ եթերում հեռարձակելու են ABC, CBS, CNN, NBC և MSNBC հեռուստաընկերությունները:

Հիշեցնենք՝ Ջո Բայդենի երդմնակալությունը կայանալու է հունվարի 20-ին։ Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի մասնակցի երդմնակալության արարողությանը։ Բայդենը նրա այս որոշումը «լավ որոշում» է որակել։

Տաթև Ֆռանգյան