ՌԴ-ն արագացված տեմպերով նոր՝ ամենածանր ու ամենաարագընթաց անօդաչու թռչող սարքն է փորձարկել

Լուրեր

02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
Բոլորը

Ռուսական «Օխոտնիկ-Բ» հարձակողական անօդաչու թռչող սարքը փորձարկման ժամանակ առաջին անգամ ռմբակոծություն է իրականացրել։ Այս գործընթացը ցույց է տալիս, որ «Օխոտնիկ-Բ» անօդաչուի մշակման փուլն  իրականացվում է արագացված տեմպերով, գրում է Forbes-ը։

Ռուսաստանի արևմուտքում տեղակայված Աշուլուկ կրակադաշտում տեղի ունեցած փորձարկումների ժամանակ «Օխոտնիկ-Բ»-ն, որը հագեցած է տուրբոռեակտիվ շարժիչով և մշակված է 46 ֆուտ  երկարությամբ «թռչող թևի» սխեմայով, 1100 ֆունտ կշռող ռումբ է նետել:

«Անօդաչուի վրա տեղադրված տեսադաշտի և նավիգացիայի նորագույն համակարգը հնարավորություն են տալիս նետված զինամթերքն այնպիսի ճշգրտությամբ օգտագործել, որը մոտ է բարձր ճշգրտությամբ ղեկավարվող զենքին»», – ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Forbes-ը նշում է, որ անհասկանալի է, թե ինչպես են փորձարկողները կառավարել անօդաչու թռչող սարքը ռմբակոծության ընթացքում: Լրատվականը ենթադրում է,  որ ամենայն հավանականությամբ «Օխոտնիկ-Բ» -ն ռադիոկապի միջոցով է հեռակառավարվել:

Հիշեցնենք, որ փորձագետների վարկածով՝ «Օխոտնիկ-Բ»-ն կլինի ամենածանր եւ ամենաարագընթաց դրոնը Ռուսաստանի սպառազինության մեջ. այն կթռչի ժամում գրեթե հազար կիլոմետր արագությամբ եւ կկշռի շուրջ 20 տոննա։

 

Տաթև Ֆռանգյան