ԼՂ պատերազմում խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները․ Amnesty International-ի զեկույցը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին, մասնավորապես՝ խաղաղ բնակչության շարքում զոհերին։ Կազմակերպության փորձագետները եկել են այն եզրահանգման որ «պատերազմական օրենքներն ու կարգը» խախտել են պատերազմող երկու կողմերն էլ։

Amnesty International- ի՝ հինգշաբթի օրը հրապարակված զեկույցը վերնագրված է «Կրակի գծում. Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում ապօրինի հրթիռակոծություններից քաղաքացիական բնակչության շարքում զոհերը»։ Զեկույցում ուսումնասիրվել է 17 հրետանային ու հրթիռային հարված, որոնք հասցվել են ադրբեջանական ու հայկական կողմերի կողմից ու հանգեցրել են քաղաքացիական անձանց շարքում զոհերի։ Հակամարտող երկու կողմերում աշխատող զեկույցի հեղինակները նշում են, որ հակամարտության 44 օրերի ընթացքում առնվազն 146 խաղաղ բնակիչ է զոհվել։

Զեկույցի սկզբում անդրադարձ է արվում Ադրբեջանական Գյանջա ու Բարդա քաղաքների ռմբակոծություններին, նշվում է, որ այս քաղաքները հրթիռակոծվել են «Էլբրուս» տեսակի հրթիռներով։ Սակայն զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ՀՀ իշխանությունները հերքել են Գյանջայում վերոնշյալ հարվածներին առնչությունը։

Զեկույցի երկրորդ մասում անդրադարձ է կատարվում ընդդեմ հայերի կասետային սպառազինության կիրառմանը, ընդ որում՝ դրանք կիրառվել են հենց ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում։

«Զորանոցները և ռազմական այլ օբյեկտները, որոնք կարող են օրինական թիրախ հանդիսանալ, գտնվում են Ստեփանակերտի կենտրոնում ՝ բնակելի շենքերի և խանութների միջև, ինչը վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը», – ասվում է զեկույցում: «Սակայն Ադրբեջանի իշխանությունները պետք է որ լիովին գիտակցեին, որ հոկտեմբերի 4-ին քաղաքին հասցված  ոչ ճշգրիտ զինատեսակներից արձակված հրթիռները, ինչպիսին են «Գրադ» հրթիռները և միջազգայնորեն արգելված կասետային զինատեսակները,  կընկնեին բնակելի թաղամասերի վրա և, ամենայն հավանականությամբ, վնաս կհասցնեին խաղաղ բնակիչներին, կփլուզեին կամ կվնասեին քաղաքացիական օբյեկտները: Նման ոչ թիրախային հարձակումները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները»,- ասվում է զեկույցում։

«Պատերազմի ամենասկզբից ծնողներս մնացին ապաստարանում՝ տան նկուղում, մյուս բնակիչների հետ։ Նրանք ժամանակ առ ժամանակ բարձրանում էին բնակարան՝ օգտվելու լոգարանից, զուգարանից ու խոհանոցից։ Այդ առավոտ, երբ բակում պայթել է հրթիռը, հայրս վերև է բարձրանալիս եղել ու կանգնած է եղել շքապատշգամբում։ Նա տեղում մահացել է, իսկ բնակարանի մեծ մասը՝ փլուզվել»,- իրավապաշտպաններին պատմել է Ստեփանակերտի բնակիչ Նվեր Լալայանը։ Նրա հոր հետ այդ օրը մահացել է ևս 3 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 10-ը։

«Երկու երկրների իշխանություններն էլ հերքում են ոչ ճշգրիտ կրակոցները խիտ բնակեցված շրջաններում ու կասետային զինատեսակների կիրառումը, չնայած կան ակնհայտ ապացույցներ, որ նրանք դա արել են»,- եզրափակում են զեկույցի հեղինակները։

Զեկույցի վերջում Amnesty International-ը հանդես է գալիս կողմերին ուղղված մեկ տասնյակից ավելի առաջարկություններով ոչ միայն արգելված զինատեսակների կիրառումը հետագայում բացառելու, այլ նաև տեղի ունեցածը հետաքննելու, մեղավորներին պատժելու, Կասետային զինատեսակների կոնվենցիային միանալու վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան