Իտալիայում մեկնարկել է վերջին 30 տարվա ընդդեմ մաֆիայի ամենամեծ դատավարությունը․ ամբաստանյալների անունները կարդացել են 3 ժամ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հունվարի 13-ին Իտալիայի Կալաբրիա քաղաքի Լամեզիա Տերմե քաղաքում սկսվել է «Նդրանգետա» անունը կրող մաֆիայի անդամների դատավարությունը: Դատարանի առաջ է կանգնել 355 մարդ ՝ կազմակերպված հանցավոր խմբի ենթադրյալ անդամներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, փաստաբաններ, գործարարներ, գրում է Meduza-ն՝ հղում կատարելով The Local- ին:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ամբաստանյալներից ոչ ոք անձամբ ներկա չի եղել առաջին դատավարությանը։ Նրանք դատավարության մեկնարկին հետևել են տեսակապի միջոցով: Նրանց դեմքերը ցուցադրվել է դահլիճում տեղադրված տասնյակ հեռուստաէկրաններից:

Գործով ամբաստանյալները մեղադրվում են 1990-ականներին կատարված մի շարք հանցագործությունների համար՝ սպանություն, թմրանյութերի վաճառք, շորթում, փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունները չարաշահում:

Վերջերս կայացած լսումների ժամանակ, գրում է The Local- ը, երեք ժամ է պահանջվել ամբաստանյալների անունները կարդալու համար։

Դատական գործընթացի համար կառուցվել է հատուկ շենք` պաշտպանության բարձր մակարդակով: Հանդիպումները կանցկացվեն հազար տեղ ունեցող դահլիճում:

Ակնկալվում է, որ առաջին լսումներից հետո մեղադրյալներն անձամբ կմասնակցեն դատական  գործընթացին ՝ նստելով վանդակներում ՝դիմակներով և միմյանցից երկու մետր հեռավորության վրա:

Դատական ​​նիստերին ելույթ կունենա ավելի քան 900 վկա և 400 փաստաբան: Տեղեկացվում է, որ դատավարության ընթացքում վկայություն կտա նաև 58 մարդ, որոնք պատրաստ են խախտել մաֆիայի «պատվի կոդեքսը», որը արգելում է համագործակցությունը պետության հետ:

Գրեթե բոլոր մեղադրյալները ձերբակալվել են 2019-ի դեկտեմբերին, իսկ հետաքննությունը շարունակվում է 2016-ից ի վեր և ընդգրկում է Իտալիայի  11 մարզ:

Մեղադրանքները հաստատելու համար քննիչները գաղտնալսել են մեղադրյալների 24 հազար խոսակցություններ: Ամբաստանյալների ընդհանուր թիվը գերազանցում է 400. բացի նշված 355 հոգուց, ևս 90-ը համաձայնել են իրենց գործերը քննել արագացված կարգով:

Տաթև Ֆռանգյան