Ցուցարարները Բրյուսելում սևամորթ ներգաղթյալի մահվանից հետո հրկիզել են ոստիկանական տեղամասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Բրյուսելում ցուցարարները հրկիզել են ոստիկանական տեղամասը 23-ամյա սևամորթի՝ ոստիկանության կողմից ձերբակալությունից հետո մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է տեղի BX1 հրատարակչությունը։

Բողոքի ցույցերն ընթացել են քաղաքի հյուսիսային մասում։ Ցույցերի ընթացքում ցուցարարների խմբի ու ոստիկանության միջև բախումներ են գրանցվել, վնասվել են ոստիկանական մեքենաներ։ Հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ ցույցերը սկսվել են խաղաղ։ Նախնական գնահատականների համաձայն՝ դրանց մասնակցել է շուրջ 400 մարդ։ Ցույցերի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել, քանի որ այն մի քանի անգամ ջրցան մեքենաներ է կիրառել նրանց դեմ։ Ցուցարարների գործողությունների արդյունքում կոտրվել են ոստիկանական մեքենայի ապակիները։ Դեպքի վայրում հրդեհներ են բռնկվել, այդ թվում նաև՝ ոստիկանական տեղամասում։ Դրանից հետո ոստիկանները ձերբակալել են ցուցարարներին։

Հավելենք, որ բողոքի ցույցերի առիթ էր դարձել ձերբակալված Իբրահիմ անունով 23-ամյա ներգաղթյալի մահը։ Բրյուսելի դատախազություն միջադեպի մասին տեղեկություններ են ստացվել հունվարի 9-ին։ Ներգաղթյալը փորձել է փախուստի դիմել ստուգման ժամանակ, որը իրականացվել էր կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, սակայն ձերբակալվել է։

Իրավապահ մարմինների վարկածով՝ ցուցարարը կորցրել է գիտակցությունը ոստիկանության տեղամաս տեղափոխելու ճանապարհին։ Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց վերջինս մահացել է։ Սակայն, ըստ ցուցարարների, ներգաղթյալի մահվան մեղավորները ոստիկաններն են։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյուսելում  անկարգությունների պահին այդ նույն փողոցում է գտնվել նաև  Բելգիայի թագավոր Ֆիլիպի ավտոշարասյունը։ Սակայն ոստիկանության օգնությամբ միապետը կարողացել է հեռանալ դեպքի վայրից։

 

Տաթև Ֆռանգյան