Ալիևը ուղերձ հղեց Պուտինին՝ կբանակցի ԵՏՄ մտնելու շուրջ․ Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի․ Գագիկ Մակարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 00:15
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման համար
04.03.2026 | 23:31
«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին
04.03.2026 | 23:15
Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար
04.03.2026 | 22:55
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.03.2026 | 22:41
«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին
04.03.2026 | 22:29
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել
04.03.2026 | 22:14
Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ
04.03.2026 | 21:59
Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ
04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ

-Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարները համաձայնության են եկել տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակման շուրջ։ Հայաստանը ճանապարհ կստանա, այդ թվում՝ երկաթուղային, դեպի Ռուսաստան և Իրան։ Սա ի՞նչ է նշանակում տնտեսության համար։

-Բնականաբար, մենք կհիշենք՝ այն ճանապարհը, որի մասին արդեն խոսվում է՝ երկաթգծի, սահմանի եզրով, դա խորհրդային ժամանակներում գործող գիծ է եղել, և Հայաստանն այն ժամանակ այդ գիծը շատ ակտիվ օգտագործել է, հատկապես՝ բեռնափոխադրումների համար։ Վրաստանի տարածքով երկաթգծի կոմունիկացիան եղել է ավելի շատ նախատեսված թե՛ մարդատար, թե՛ բեռնատար գնացքների համար, այլ ոչ թե ծանր բեռների։

-Այսինքն՝ այն ժամանակ հիմնականում Ադրբեջանո՞վ են բեռնափոխադրումներն իրականացվել։

-Այո, հետևաբար՝ այդ գիծը ժամանակին եղել է ակտուալ, երբ խորհրդային ժամանակներում Հայաստանի արդյունաբերությունը բավականին բարձր զարգացած մակարդակ ուներ, մեքենաշինությունը պահանջում էր հենց այդպիսի գնացքներով կոմունիկացիա, որովհետև հաստոցներ, բեռներ, տարբեր ապրանքներ էին տեղափոխվում, նաև՝ շինարարական նյութեր, բաց վագոններով մատակարարվում էին ավազ, քար, փայտանյութ, ցեմենտ։ Հիմա ներկա իրավիճակում մենք պիտի նայենք, թե այդ երկաթգծի արդյունավետությունը փոխադրման տեսանկյունից որքանով է լինելու Հայաստանի համար օգտակար։ Այսինքն՝ մենք ունե՞նք այդքան պահանջարկը տնտեսության զարգացման համար, թե ինչպիսի բեռներ պետք է բերենք մեր տնտեսական զարգացման համար՝ որպես հումք, սարքավորումներ, հաստոցներ կամ ավելի մեծ կոնստրուկցիաներ, և ինչպիսի բեռներ պետք է մենք առաքենք, որ այդ երկաթգիծը մենք լինենք օգտագործող։

Նաև խոսվում է նոր ավտոճանապարհային ուղիներ կառուցելու մասին։ Ես կարծում եմ՝ որպեսզի Հայաստանի Կառավարությունը սխալներ թույլ չտա, շատ կարևոր կլինի, որ ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով՝ բաղկացած Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Արտաքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, տրանսպորտի և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք կարող են էականորեն օգնել Կառավարությանը, խորհրդատվություն տրամադրել՝ ձևավորելու այն ռազմավարական տեսակետը, որը պետք է Հայաստանը ապագայում հաշվի առնի և օգտագործի՝ ապագայում փաստաթուղթ ստորագրելու ճանապարհին։ Մհեր Գրիգորյանը՝ որպես փոխվարչապետ, իրեն ավելի ուժեղ կզգա, եթե թիկունքում ունենա այդպիսի լուրջ, պրոֆեսիոնալ հանձնաժողովի տեսակետ։

Հայաստանի հետ այս կոմունիկացիաները պրիմիտիվ երկրաչափական գծեր չեն, որ քաշել են։ Սրանք ունեն նաև կարևոր նշանակություն ԵՏՄ-ի շրջանակում։ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, կարևոր պետություն, պետք է օգտագործի։ Եվրամիության հետ կապված՝ պետք է հաշվի առնել, որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրի անդամ պետություններ են, և մենք ունենք նաև բազմակողմանի Համաձայնագիր, որը դեպի ԵՄ-ի՝ որոշակի նպատակների իրագործման ճանապարհին ունի տնտեսության զարգացման պահանջներ, արդյունաբերության, արտահանման և այլն։ Ինչո՞ւ եմ այս ամենը ասում․ այստեղ պետք է շատ հավասարակշռված լինի մեր վերաբերմունքը։ Եթե Հայաստանը սկսի այդպես մտածել, ապա ինքը կարող է հնարավորություն ունենալ, որ գուցե Եվրամիությունը չի բացառում Արևելյան գործընկերության այլ երկրների շահերը, այդ տրասեկաներին նույնպես ուզենա մասնակցել, ներդրումներ ունենա ֆինանսական առումով։ Նա, ով կառուցեց այդ ճանապարհը, նա էլ այդ ճանապարհի թելադրողը կդառնա։

Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը խոսում է հարյուրավոր միլիոն դոլար ներդրումների մասին երկաթգծի վերականգնման համար, վաղը, մյուս օրը կխոսի ճանապարհի կառուցման հետ կապված։ Հայաստանը, քանի որ այդքան միջոցներ չունի և չի կարողանա ներդրում անել, մանավանդ՝ այս պարտությունից հետո, կդառնա այն պրիմիտիվ տարբերակը, որին ճանապարհ կառուցելիս օգտագործում են որպես խիճ, որ փռեն, հետո վրայով ասֆալտեն ու անցնեն։ Ես չեմ ուզում դառնա այն վիճակը, որ իր վրայով անցնեն կամ իր միջով անցնեն՝ կոմունիկացիաների առումով։

-Հայաստանն ինքնուրույն գործոն դառնալու ի՞նչ հնարավորություն ունի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում։ Դուք խոսում եք հակակշիռներ ստեղծելու մասին։

-Այո՛, պետք է Հայաստանը հակակշիռներ ստեղծի։ Այս տեսանկյունից շատ արագ աշխատելու խնդիր է դրվում նաև դիվանագիտության առաջ, որ պետք է Եվրամիության հետ փորձեն բանակցել, և չի բացառվում, որ ԵՄ-ն, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ամրապնդվելու համար, ցանկանա Ֆրանսիայի միջոցով այդ տրասեկաներին մասնակցել ապագայում՝ դրանով որոշակիորեն վերադարձնելով Մինսկի խմբում իր ակտիվ կեցվածքը։ Հաշվի առնենք նաև, որ Ալիևը տարիներ շարունակ ակնարկել է Ռուսաստանի ղեկավարությանը, որ կդառնա ԵՏՄ անդամ, եթե Ղարաբաղի հարցը լուծվի։ Երկու օր առաջ Ալիևը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Ոչ միայն նկատի ուներ, որ տարածքները գրավել են, լուծել, գուցե մեսիջ էր Պուտինին, որ կարող է իրեն թույլ տալ՝ ԵՏՄ-ի հետ կապված բանակցել։ ԵՏՄ-ի շրջանակում, բնականաբար, Ռուսաստանը, լինելով գլոբալ ԵՏՄ համակարգի թելադրող պետություն՝ տնտեսական հզոր պոտենցիալով պետություն, շահարգռված է, որ ԵՏՄ-ի սահմանները գան-հասնեն մինչև Նախիջևան և Ադրբեջան, հետևաբար՝ Հայաստանն իր դիրքորոշումը պետք է շատ ճիշտ արտահայտի՝ որպես ԵՏՄ անդամ պետության, որն ունի վետոյի իրավունք ունի։ Ինքը չի կարող լրիվ դեմ գնալ ԵՏՄ-ի շահերին, բայց պետք է նաև օգտագործի իր նպատակների համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան