2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Պետական նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին, նշելով, որ COVID-19 համավարակի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը լուրջ հարված է հասցրել տնտեսությանը : «Ըստ մեր կանխատեսումների՝ 2020 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 293.5 մլրդ դրամ` հանգեցնելով շուրջ 15 տոկոս տնտեսական անկման»,- հավելել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2021 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով` 81 մլրդ 830.7 մլն դրամ, ծախսերի գծով` 124 մլրդ 851.2 մլն դրամ, դրա արդյունքում դեֆիցիտը կկազմի` 43 մլրդ 020.5 մլն դրամ: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ 2020 թվականի 56 մլրդ պլանավորված եկամուտների դիմաց: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 17 մլրդ դրամ, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 7.6 տոկոս: Պետական նախարարը հույս է հայտնել, որ տնտեսական տարում հնարավոր է որոշակի ակտիվություն ապահովել: Լավատեսության հիմքը հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթն է, որ խորհրդարան է բերվել «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի հետ:

Ներկայացնելով հիմնական ծախսային գերակայությունները՝ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար նախատեսվում է հատկացնել 12 մլրդ դրամ: 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ են նախատեսվում, ինչի արդյունքում նախատեսվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների, կրթական և առողջապահական օբյեկտների, ենթակառուցվածքների վերականգման ու վերանորոգման շինարարական ծրագրեր:

Փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտը սոցիալական պաշտպանության ոլորտն է, որին բաժին է ընկնում ընդհանուր ծախսերի մոտ 25.2 տոկոսը:

Որ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է՝ եզրափակիչ խոսքում վերահաստատել է պետական նախարարը՝ ընդգծելով պատերազմական գործողությունների հետևանքով ի հայտ եկած հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը: