Ադրբեջանում առաջարկում են Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու ուղղությամբ երկաթուղու կառուցում․ արդեն ծախսերի հաշվարկ են արել՝ 434 մլն դոլար

Լուրեր

02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
Բոլորը

Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան իրար կապող նոր երկաթուղու կառուցումը Բաքվում գնահատում են 434 մլն դոլար։ Այս մասին հայտարարել է ադրբեջանական Տնտեսական բարեփոխումների ու հաղորդակցության վելուծական կենտրոնի տնօրեն Վասուլ Հասիմլին։ Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի համար Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթուղին կարևոր նշանակություն ունի Նախիջևանը շրջափակումից հանելու տեսանկյունից, կնպաստի տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, կավելացնի արտաքին առևտուրը, զբոսաշրջությունն ու ուղևորափոխադրումը։

Հասիմլին նշել է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ տրանսպորտային կապեր հաստատել երկու ուղղություններով՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու։ Նա նաև երկաթուղու կառուցման հաշվարկներ է մոտավոր ներկայացրել։

«Հաշվի առնելով, որ Կարս-Գյումրի երկաթուղային գիծը կարող է կառուցվել, արտասահմանյան աղբյուրների տվյալներով՝ Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղու կառուցումը կկազմի մոտավորապես 434 մլն դոլար»,- ասել է Վասուլ Հասիմլին։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրած հայտարարության 9-րդ կետում, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ նշված չէ, թե երկաթուղային ու ճանապարհային հաղորդակցությունը ո՞ր ուղղություններով և ինչպե՞ս է իրականացվելու, որևէ հիշատակում չկա, որ երկաթուղին անպայման անցնելու է Մեղրիով։ Առավել ևս ոչինչ չկա Ադրբեջանը Հայաստանի տարածքով Թուրքիային կապող կամ Հայաստանը Թուրքիային կապող երկաթուղու մասին։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն երաշխավորելու է միայն տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Ի դեպ, Ադրբեջանում կան նաև քննարկումներ, որ Մեղրիով ճանապարհի բացումը հայկական կողմի համար անընդունելի է և Հայաստանը կառաջարկի Իջևանի ուղղությունը։ Մասնավորապես, «Սպուտնիկ Ադրբեջանի» հետ զրույցում պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ասել է, թե խորհրդային տարիներին եղել է Ղազախ-Իջևան երկաթուղին, որն անցել է Հայաստանի ամբողջ տարածքով՝ դեպի Նախիջևան, Իրան ու Թուրքիա։ Նա նշել է, որ Հայաստանը հենց այս ուղղությունն է ուզում վերականգնել։

«Դա նրանց ձեռնտու է, քանի որ այս դեպքում երկաթուղու մեծ մասը կանցնի Հայաստանով։ Դրանով նրանք կարող են լավ փող աշխատել։ Ավելին, նրանք ավելի շատ վերահսկողություն կունենան ճանապարհի վրա։ Հենց այնպես չէ, որ այս տարիներին նրանք ապամոնտաժել են Մեղրիի ճանապարհը։ Չեն ուզում, որ այն ընդհանրապես լինի»,- ասել է Մուսաբեկովը։

Նա նաև նշել է, թե Մեղրիով ավտոճանապարհ խորհրդային ժամանակներում էլ չի օգտագործվել և նույնիսկ կառուցումը չի ավարտվել։ Պատգամավորը նաև հավելել է, որ ադրբեջանական կողմը պնդելու է Մեղրիի տարբերակի հարցում։

Էմմա Չոբանյան