Թրամփի մի քանի կուսակիցներ պատրաստ են կողմ քվեարկել նրա դեմ իմպիչմենթին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ կողմ կքվեարկեն նախագահին իմպիչմենթի ենթարկելուն՝ Կոնգերսի վրա հարձակման հարցում նրա ունեցած դերակատարության համար, գրում է BBC-ն։

Ներկայացուցիչների պալատում հանրապետական Լիզ Չեյնին հայտարարել է, որ Թրամփը «վառել է հարձակման կրակը» , որի արդյունքում հինգ մարդ է զոհվել:

Չորեքշաբթի օրը սպասվում է քվեարկություն Դեմոկրատների կողմից վերահսկվող պալատում:

Կապիտոլիումի վրա հարձակումից հետո իր առաջին հրապարակային ելույթում Թրամփը պատասխանատվություն չի ստանձնել բռնությունների համար:

Դեմոկրատները մեղադրում են, որ Թրամփը  հարձակումից առաջ ելույթում իր համախոհներին խրախուսել է ներխուժել Կապիտոլիումի շենք: Ակնկալվում է, որ նրանք կողմ կքվեարկեն Թրամփին իմպիչմենթի ենթարկելուն՝ նրան պաշտոնապես մեղադրելով ապստամբություն հրահրելու համար:

Քանի որ Պալատում դեմոկրատները մեծամասնություն են կազմում, քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցնի: Դրանից հետո գործը կուղղվի Սենատ, որտեղ տեղի կունենա դատավարություն ՝ նախագահի մեղավորությունը պարզելու համար:

Հավելենք, որ անհրաժեշտ կլիներ մեծամասնության երկու երրորդի ձայները Թրամփին դատապարտելու համար, ինչը նշանակում է, որ առնվազն 17 հանրապետական պետք է քվեարկի նրա դատապարտման օգտին:

 

Տաթև Ֆռանգյան