ԱՀԿ-ն հայտնել է 50 երկրում կորոնավիրուսի նոր շտամ հայտնաբերելու մասին

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Վարակման բարձր մակարդակով տարբերվող կորոնավիրուսի նոր շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, գրանցվել է արդեն 50 երկրում։  Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Ժնևում հրապարակված  համաճարակաբանական տեղեկագրում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դեկտեմբերի 14-ին առաջին հայտնաբերումից ի վեր VOC-202012 / 01- ը հայտնաբերվել է ԱՀԿ վեց շրջաններից հինգում ՝ 50 երկրում», – հայտնել են կազմակերպությունից:

Նշվում է նաև, որ 501Y.V2 նշագրումը ստացած կորոնավիրուսի շտամը, որի մասին տեղեկատվությունն ի սկզբանե եկել էր Հարավային Աֆրիկայից, «հայտնաբերվել է 20 երկրներում ԱՀԿ վեց շրջաններից չորսում»: Բացի այդ, հունվարի 9-ին Ճապոնիան ԱՀԿ-ին տեղեկացրել է, որ Բրազիլիայից ժամանած չորս մարդկանց մոտ հայտնաբերվել է B.1.1.28 նոր տարատեսակը:

«Հայտնի է, որ վիրուսները անընդհատ փոխվում են, ուստի սպասվում էր այս նոր տարատեսակների առաջացումը», – պարզաբանել է ԱՀԿ-ն:

Այս տեսակների հայտնաբերումը, որը հանգեցրել է գիտնականների անհանգստությունը, ընդգծում է «SARS-CoV-2 վիրուսի ախտորոշման կարևությունն ու  վիրուսի հաջորդականության ուսումնասիրումը, ինչպես նաև համաշխարհային հանրությանը ժամանակին տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը, նշվում է տեղեկագրում:

 

Տաթև Ֆռանգյան