Ադրբեջանից կաշառք ստանալու համար ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Միլանի դատարանը ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցն արգելափակելու համար կես միլիոն եվրո կաշառք ստանալու մեջ։ Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

Իտալական La Repubblica-ի փոխանցմամբ՝ Վոլոնտեն ազատազրկման է դատապարտվել նախօրեին, կոռուպցիայի մեղադրանքով։

Միլանի դատարանը մեղավոր է ճանաչել Վոլոնտեին Ադրբեջանի երկու քաղաքական գործիչներից կես միլիոն եվրո ստանալու մեջ։ Այդ գումարը, դատարանի պնդմամբ, Վոլոնտեն ստացել է 2013 թվականին ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար։ Մեղադրող կողմը պնդում է, որ Վոլոնտեին խոստացել են 10 մլն եվրո Ադրբեջանի պետական միջոցներից երկու ֆոնդերի հաշիվներին։ Միջոցները ձևակերպվել են որպես խորհրդատվական ծառայությունների դիմաց վճար։ Այդ գումարներից Վոլոնտեն ստացել է 2․4 միլիոն։ Սակայն ապացուցել հաջողվել է միայն կես միլիոնի ստացումը։

Վոլոնտեի պաշտպանները բավարարված են, որ նախկին պատգամավորն արդարացվել է մեղադրանքների մեծ մասով՝ բացառությամբ կաշառք ստանալու։

«Մենք համոզված ենք, որ բողոքարկումից հետո մեղադրանքի այդ մասն էլ կվերանա և Լուկա Վոլոնտեն անմեղ կճանաչվի»,- ասել է գործչի փաստաբան Դոմենիկո Պուլիտանոն։

Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian-ի հետաքննության արդյունքում 2017 թվականին բացահայտվեց «Ադրբեջանական լվացքատուն» հայտնի կոռուպցիոն սխեման, որի միջոցով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին։ Այս գործի ամենահայտնի դեմքերից մեկը հենց իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն է, որը մեղադրվում է Ադրբեջանից 2 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: Փոխանցումները կատարվել են բրիտանական ընկերությունների միջոցով՝ փողերի լվացման սխեմայով: Այս գումարից նա փոխանցումներ է արել այլ պատգամավորների, որպեսզի նրանք 2013թ. դեմ քվեարկեն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին: Վոլոնտեն կարողացել է Ադրբեջանի օգտին ձայներ բերել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի աջակցությամբ, և զեկույցը մերժվել է:

Եվրոպայի կայունության նախաձեռնության զեկույցի համաձայն էլ՝ Ադրբեջանը 10-12 հոգանոց խումբ ունի ԵԽԽՎ-ում և 3-4 անձ՝ քարտուղարությունում, որոնք որպես նվեր՝ պաշտոնական Բաքվից տարվա ընթացքում 4 անգամ 0.5 կգ խավիար են նվեր ստանում, որի գինը 1300 եվրոյից ավելի է, ինչպես նաև այլ թանկարժեք իրեր։

Էմմա Չոբանյան