Երեխա ունեցող 450 ընտանիք պետության աջակցությամբ բնակարան է ձեռք բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.01.2021 | 17:49ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ 2020-ի հուլիսից մեկնարկած «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրից» օգտվել է արդեն 450 շահառու. պետությունը վճարել է մոտ 331 մլն դրամ։
«2021թ. ծնելիության մակարդակի բարձրացմանը միտված այս միջոցառման համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ»,- ասված է հաղորդագրությունում: