Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչների դեմ Թուրքիային միայնակ թողնելու համար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է երկրին ահաբեկչության դեմ պայքարի համար բավականաչափ օգնություն չտրամադրելու համար. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգությունը սկսվում է մեր արևելյան սահմաններից: Մենք երբեք չենք հրաժարվել ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցել  ահաբեկչության դեմ պայքարում: Ինչո՞ւ են ՆԱՏՕ-ի երկրները մեզ միայնակ թողնում ահաբեկչության դեմ պայքարում: Ո՞վ է, բացի Թուրքիայից, պայքարում  Իսլամական պետության դեմ» – ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Անկարայում:

Նա նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերին ռազմական օգնություն ցուցաբերելու համար, որոնք Թուրքիայում համարվում են արգելված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ահաբեկչական կազմակերպություն:

«Զինամթերքով և տրանսպորտային միջոցներով բեռնված հազարավոր բեռնատարներ ուղարկվել են ահաբեկչական խմբավորումներին: Եվ նրանք պատերազմ են սկսել մեր դեմ` օգտագործելով այդ ամենը: Մենք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել դրանց դեմ», – ասել է Թուրքիայի ղեկավարը:

 

Տաթև Ֆռանգյան