Քարտեզի նոր ձևավորում է գնում, և Հայաստանն այդտեղ տեղ չունի․ սուբյեկտայնությունը կորցնում ենք․ Արամ Սարգսյան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի գլխավոր խնդիրը Սյունիքն է, որի միջոցով ուզում է թուրքալեզու պետությունները միավորել։ Սյունիքի տարածքով տրվող ավտոճանապարհը հետո դառնալու է ավելի լայն հասկացություն, որից հետո հայաթափում է իրականացվելու ամբողջ տարածքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հետևողականորեն գնում է այս նպատակի իրագործմանը։

«Շատ ծանր վիճակում ենք հայտնվել։ Աշխարհաքաղաքական այնպիսի պրոցեսներ են գնում, որին այսօր մեր իշխանություններն ուղղակի չեն էլ տիրապետում։ Այս ամբողջը, ինչ գծվում է այսօր՝ տրանպորտային կոմունիկացիա և այլն, այդ քարտեզի նոր ձևավորումն է գնում, և Հայաստանն այդտեղ տեղ չունի։ Հայաստանն ընդամենը մի տարածք է դառնալու, որտեղ չգիտես՝ ինչքան ու ինչ կարգավիճակով է լինելու։ Սուբյեկտայնությունը կորցնում ենք, սուվերենությունը կորցնում ենք»,- նշեց Արամ Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև ստորագրված հայտարարության տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ Հայաստանը տնտեսապես մրցունակ չէ և փոքր ու միջին բիզնեսը մեծապես տուժելու է։

«Մեր ինքնարժեքը գյուղատնտեսական ապրանքների շատ ավելի բարձր է, քան Թուրքիայինը։ Մերը որակյալ է, նրանցը՝ անորակ, բայց նրանցը շուկա է գրավում, քանի որ գինը շատ ավելի ցածր է։ Երկրորդ՝ նրանք են գինը թելադրելու, որովհետև դու տարանցիկ երկիր չես դառնում, մտնում ես թուրքական պարկի մեջ։ Երբ Թուրքիային պետք լինի փակել այդ ճանապարհը, ինքն այնտեղից կփակի, Ադրբեջանին պետք լինի՝ այնտեղից կփակի։ Սա է ամենագլխավոր խնդիրը։ Դուք չեք ապաշրջափակվել»,- կարծիք հայտնեց Արամ Սարգսյանը։