ԱՄՆ-ը բարձրացրել է Գերմանիայից ու Ֆրանսիայից ներկրված ապրանքների համար հարկերը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից Գերմանիայից ու Ֆրանսիայից ներկրված գինու և կոնյակի, ինչպես նաև օդանավերի մասերի համար տուգանային հարկերը ուժի մեջ են մտնում հունվարի 12-ին։ Այս երկրներից ԱՄՆ ներկրումների համար հարկերը կավելանան 15%-ով։ Որոշ տեսակի գինիների համար հարկերը կավելանան 25 տոկոսով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանն այն է, որ ԱՄՆ-ում կարծում են, որ Airbus ավիաարտադրողը Եվրոպայում ստանում է անթույլատրելի սուբսիդիաներ, որոնց շնորհիվ առավելություն ունի շուկայում ամերիկյան Boeing ավիակոնցեռնի հանդեպ։ Գերմանիան ու Ֆրանսիան կարևոր պետություններ են Airbus կոնցեռնի արտադրողական շղթայում։ Հենց այս պատճառով էլ այդ պետություններից ապրանքները դարձել են ԱՄՆ-ի կողմից տուգանքների օբյեկտ։

Ավելի վաղ՝ 2020 թվականի նոյեմբերին, ԵՄ-ում սկսեցին գործել հարկերի բարձրացում ԱՄՆ-ից ներկրված գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքների վրա։

Տաթև Ֆռանգյան