BioNTech-ը 2021 թ.-ին կարտադրի 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Գերմանական BioNTech դեղագործական ընկերությունը զգալիորեն մեծացրել է գալիք տարվա ընթացքում պատվաստանյութի արտադրության իր կանխատեսումը: Մայնցում տեղակայված ընկերությունը, որը պատվաստանյութ է արտադրում ամերիկյան Pfizer կոնցեռնի հետ համատեղ, մինչև տարեվերջ նախատեսում է արտադրել պատվաստանյութի երկու միլիարդ չափաբաժին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մինչ այժմ նախատեսված էր արտադրել շուրջ 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ: BioNTech-ից տեղեկացրել են, որ այս վերանայումը հիմնված է գործընթացների շարունակական բարելավման և արտադրական գծերի ընդլայնման հետ:

Հիշեցնենք՝ մեկ անձի պատվաստման համար անհրաժեշտ է պատվաստանյութի երկու դեղաչափ:

Այս պահին Worldometers կայքի տվյալների համաձայն՝ SARS-CoV-2-ի դեպքեր են հայտնաբերվել երկիր մոլորակի ավելի քան 90,5 միլիոն բնակչի մոտ։ Հիվանդությունից մահացել է շուրջ 1,9 միլիոն մարդ, ապաքինվել՝ 65 միլիոն մարդ։

Տաթև Ֆռանգյան