Ես չեմ կարող պատասխանել՝ Ադրբեջանով Ռուսաստան կգնամ, թե՝ ոչ. «Իմ քայլ»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
Բոլորը

«Մարդիկ կսկսեն շարունակել վստահել մեր բանկային համակարգին, դրամի հանդեպ վստահությունը կբարձրանա և մարդիկ կկատարեն ծախսեր և արտարժույթի կուրսի հետ կապված ռիսկերը կնվազեն»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, թե թուրքական ապրանքների՝ հայկական շուկա մտնելու արգելքով պայմանավորված՝ հնարավորություն է ստեղծվում հայ արտադրողների համար, պատգամավորը նշեց, որ կարճաժամկետ հատվածում հնարավոր չէ, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում շուկայում թուրքական մրցունակ ապրանքների դուրս գալու հետ կապված՝ հայկական արտադրողների հնարավորությունների մեծացման  օգուտները տեսանելի կլինեն:

«Սահմանները բացելը տնտեսական առումով նպատակահարմար է, և դա երբևէ Հայաստանը չի ժխտել: Փակ ճանապարհը թանկացնում է ապրանքի գինի, դժվարացնում է ապրանքի արտահանումը, հետևաբար դա խնդրահարույց է»,- ընդգծեց «Իմ քայլ»-ի պատգամավորը:

Հարցին, թե արդյոք պատրաստ է Ադրբեջանով Ռուսաստան գնալ, Պապոյանը պատասխանեց. «Դա կապված է հոգեբանության հետ, շատ այլ պայմանների փոփոխության հետ, հետևաբար այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին: Այս պահին չեմ կարող գնալ՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Երբ որ այդ պատճառները վերացած կլինեն, մենք բոլորս կնստենք և կքննարկենք՝ որ ճանապարհով գնալ Ռուսաստան»:

Մանրամասները՝ տեսանյութում: