«Քաղաքականությամբ չզբաղվող նախագահը շատ ավելի լավ մարիոնետկա է ծառայելու Սերժ Սարգսյանի ձեռքին». Լևոն Զուրաբյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 2-ին սպասվող ՀՀ նոր նախագահի ընտրություններին, ասում է, որ «Սերժ Սարգսյանը ստեղծել է մի Սահմանադրություն, որով նախագահը լինելու է մարիոնետի նման, տիկնիկ, որը կառավարվելու է իր կողմից»:

«Ինչու, որովհետև ինքն ունի պառլամենտական հանրապետության շղարշի տակ թաքնված ավտորիտար ռեժիմ, որը կեղծում է ընտրությունները, ունի կեղծված մեծամասնություն այդ պառլամենտում, և այդ կեղծված մեծամասնությունը կարող է ընտրել նախագահ և դիկտատորի քմհաճույքով կարող է այդ նախագահին ուղարկել գրողի ծոցը»,- նշում է Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ գործառույթը, որը նախատեսվել է նախագահի համար նոր Սահմանադրությամբ, հանգիստ կարող է իրականացնել մի մարդ, որը ոչ լեզուների է տիրապետում, ոչ կապեր ունի: «Ուղղակի մի քիչ ավելի գեղեցիկ խաղալիք կլինի՝ ժողովրդին ներկայացնելու համար, բայց դա լինելու է խաղալիք, մարիոնետկա, տիկնիկ՝ Սերժ Սարգսյանի ձեռքում»,- շեշետում է ՀԱԿ ներկայացուցիչը:

Նշենք, որ օրերս մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

«Քաղաքականությամբ չզբաղվող նախագահը շատ ավելի լավ մարիոնետկա է ծառայելու Սերժ Սարգսյանի ձեռքին»,-տեսակետ հայտնեց Լևոն Զուրաբյանը:

Հարցին, թե քաղաքականությամբ զբաղվածները «ավելի վա՞տ մարիոնետկա» կլինեին, ՀԱԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Կարող են ունենալ քաղաքական ամբիցիա, թեկուզ փոքրիկ, բայց քաղաքական հենարան, հետևորդներ, որոնք կարող են այդ մարիոնետկան ոչ այդքան կատարյալ դարձնել»:

Հարցին, թե իսկ ո՞ւր է «կորել» ՀԱԿ-ը, ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններից մինչ այժմ պասիվ դիրքերում է, և կարծում է, հանրությունն իրենց կների՞ այս ժամանակահատվածի իներտության համար, Լևոն Զուրաբյանը հակադարձեց. «Դա ճիշտ չէ: Մենք խոսել ենք գլխավոր պատճառների մասին, թե Հայաստանն ինչու է այս վիճակում և ընտրությունների գնացել ենք այդ մեսիջով: Մենք ի՞նչ է, պետք է հա հիշեցնե՞նք մեր մեսիջը: Մենք այդ առումով այս պահին նոր ասելիք չունենք: Չենք կարող ասել՝ հիմա իրավիճակը փոխվել է, նոր խնդիրներ են առաջացել: Ոչ»:

Խորհրդարանի ընտրություններից հետո, ըստ ՀԱԿ փոխնախագահի, կար մի ժամանակահատված, որ «ուղղակի իմաստ չուներ» զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ. «Բայց ես վստահ եմ, որ աստիճանաբար վիճակը կփոխվի»,-ասաց Զուրաբյանը:

Նա նաև համոզված է, որ պասիվ քաղաքական գործունեության արդյունքում ՀԱԿ-ը չի դառնա մարգինալ ուժ:

 

Մանրամասները դիտեք Լևոն Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցը:

 

Մարինե Խառատյան