Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակումը՝ ներքին ահաբեկչություն․ հարուցվել է 25 քրեական գործ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ում, Կապիտոլիումի վրա հարձակումից հետո, նախագահական ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանդեպ հարուցվել է առնվազն 25 քրեական գործ ներքին ահաբեկչություն հոդվածով: Այս մասին Twitter- ի իր էջում երկուշաբթի օրը հայտարարել է կոնգրեսական Ջեյսոն Քրոուն։ Վերջինս հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ բանակի հարցերով նախարար Ռայան ՄաքՔարթիի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Քրոուն հայտնել է, որ ՄաքՔարթին հաստատել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են հրազեն, մոլոտովյան կոկտեյլներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և ձեռնաշղթաներ:

«Սա վկայում է այն մասին, որ ավելի լուրջ աղետ է կանխվել», – ընդգծել է կոնգրեսականը:

Քրոուն նշել է, որ չափազանց անհանգստացած է այն տեղեկություններով, որ Կապիտոլիումի գրոհին մասնակցել են ԱՄՆ Զինված ուժերի պահեստային ու գործող զինվորականներ ու առաջարկել է մանրակրկտորեն հետաքննել այդ միջադեպն ու նրանց զինվորական դատարանի առաջ կանգնեցնել։

Հիշեցնենք՝ ընտրություններում պարտություն կրած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած բողոքի ցույցից հետո հաջողվել է ներխուժել Կապիտոլիում, որտեղ ընթանում էր ընտրությունների արդյունքներով Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների համատեղ նիստը։ Կոնգրեսում նիստը դադարեցվել է մի քանի ժամով, իսկ օրենսդիրները տարհանվել են։

Անկարգությունների մասնակիցների ու ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել։ Վաշինգտոն էր ժամանել Ազգային գվարդիան։

 

Տաթև Ֆռանգյան