Անկարայում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
11.01.2021 | 13:42Հունվարի 11-ին Անկարայի Քալեջիք շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. տեղեկացնում է ermenihaber-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22։53-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 12 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։