Էդմոն Մարուքյանը, ըստ Անի Սամսոնյանի, ունի բոլոր կարողությունները վարչապետ լինելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով՝ խմբակցության և կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետի լավագույն թեկնածուն է:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մեր քաղաքական ուժը՝ մեր քաղաքական լիդերի գլխավորությամբ, կարող է ազգային համաձայնության կառավարությունը կազմել: «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ չի այրել կամուրջները ոչ մի քաղաքական ուժի հետ, չի վիրավորել որևէ մեկին, կարմիր գծերը չի հատել, մենք համագործակցային ուժ ենք:

Տարիներ շարունակ մենք համոզվել ենք, որ Էդմոն Մարուքյանն ունի բոլոր անհրաժեշտ կարողությունները երկրի ղեկին լինելու համար։ Նա կարողանում է թիմ ղեկավարել, հավասարակշռված որոշումներ կայացնել, համագործակցել»։

Սամսոնյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանին» մարդիկ միշտ մեղադրել են էմոցիաներին չտրվելու և հավասարակշռված լինելու մեջ, ինչը կուսակցության մասին լավագույն բնորոշումն է։

Սամսոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանը, որպես պետություն, որպես հասարակություն, դեռևս պատրաստ չէ արտահերթ ընտրությունների անցկացմանը։ «Ես՝ որպես պատգամավոր, այն կարծիքին եմ, որ մեր հանրությունը հիմա պատրաստ չէ ընտրության… Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Նախ՝ դրա համար ֆինանսավորում է պահանջվում, իսկ երկրում շատ սոցիալական խնդիրներ կան, բացի դրանից՝ այժմ կան զինված տարբեր խմբեր, որոնք կարող են ընտրությունները վերածել մարտադաշի, կարող են մարդկանց ստիպել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: