Բայդենի հակաթուրքական նշանակումը՝ թուրքական դժգոհության առիթ․The Syrian Observer

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ուրբաթ օրը Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության կորպորացիան (TRT) իր դժգոհությունն է արտահայտել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի նկատմամբ, այն բանից հետո, երբ վերջինս   Բրեթ ՄաքԳուրկին նշանակել է Ազգային անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի հարցերով համակարգող, գրում է The Syrian Observer-ը։

«ՄաքԳուրքը կարևոր դերակատարություն է ունեցել իր դաշնակիցների հետ ԱՄՆ ազդեցության թուլացման և ահաբեկչության բռնկման հարցում, որի նմանը ժամանակակից աշխարհում երբեք չէր գրանցվել, իսկ այժմ թվում է, թե նա վերադարձել է աշխատանքը ավարտին հասցնելու համար», – հաղորդել է թուրքական իշխանական TRT հեռուստաալիքը:

The Syrian Observer-ը հիշեցնում է, որ ՄաքԳուրկը եղել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը, որը ղեկավարել է Իսլամական պետության (ԴԱԻՇ) դեմ արշավը և օգնել է կազմել 75 երկրների և չորս միջազգային կազմակերպությունների կոալիցիա`պատմության մեջ ամենամեծ կոալիցիան, ԻՊ-ին դիմակայելու համար` համագործակցելով Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) և իրաքյան բանակի հետ:

2018 թվականիի դեկտեմբերին Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի զարմանալի որոշումից հետո ՄաքԳուրկը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Միևնույն ժամանակ NYT-ն ՄաքԳուրկին նկարագրել է որպես «կատարող, որը 14 ամիս ղեկավարել է ԻՊ-ի դեմ արշավը»:

ՄաքԳուրքը բազմիցս մեղադրել է Թուրքիայի կառավարությանը՝  հազարավոր օտարերկրյա զինյալների մուտքը Սիրիայի տարածք՝ ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով թույլատրելու համար, որոնք էլ հետագայում հիմնել են ԻՊ-ը:

Տաթև Ֆռանգյան