Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հեռանում է քաղաքականությունից

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրապարակել է բաց նամակ, որում նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին: Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն։

«Ես որոշեցի վերջապես հեռանալ քաղաքականությունից և ամբողջությամբ լքել կառավարման ղեկը: Հավատում եմ, որ իմ առաքելությունն իրականացված է: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ դուրս եմ գալիս կուսակցությունից, և վերադառնում եմ իմ  մասնավոր կենսաձևին, որով ապրել եմ մինչ 2011 թվականը»,- գրել է Իվանիշվիլին։

Հիշեցնենք՝ 2011 թ-ին միարդատեր Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականության մեջ ներգրավվելու իր մտադրության մասին և հիմնադրեց «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը, չորս այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելով, 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո եկավ իշխանության ՝ փոխարինելով Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

Տաթև Ֆռանգյան