«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ
Քաղաքականություն
10.01.2021 | 12:57ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Կարևորվել են հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը: