Թուրքիայում շարունակվում են ուսանողական բողոքի ցույցերը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը մի քանի տասնյակ ցուցարարների է ուրբաթ օրը ձերբակալել մայրաքաղաք Անակարայում, որոնք հանդես էին գալիս որպես Ստամբուլի Բողազիջիի համալսարանի ուսանողների հետ ու համերաշխության ցուցադրում: Վերջիններս բողոքում են նախագահ Թայիփ Էրդողանի հրամանով այս համալսարանի ռեկտոր նշանակելու փաստի դեմ. գրում է VOA-ն:

Ուսանողներն ու համալսարանի տարբեր բաժանմունքների անդամներ ասում են, թե Թուրքիայի առաջատար այս հաստատության ռեկտորի պաշտոնում Մելիհ Բուլուի նշանակումը ժողովրդավարական քայլ չէ:

Նման ցույցերը շատ հազվադեպ են Թուրքիայում եւ իշխանությունները նման ակցիաները հիմնականում չեն հանդուրժում հատկապես 2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո:

Համալսարանի ներկայացուցիչների խոսքերով, Բալուն 1980 թվականի ռազմական հեղաշրջումից ի վեր համալսարանից դուրս գտվնող որեւէ պաշտոնյայի կողմից նշանակված առաջին ռեկտորն է:

Ուսանողները հունվարի 4-ին բախումներ էին ունեցել ոստիկանության հետ, երբ վերջիններս արցունքաբեր գազ էին կիրառել համալսարանի մուտքը փակած երիտասարդներին ցրելու համար: Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն հինգ օր: Ոստիկանությունը երկուշաբթի օրը շուրջկալների էր ենթարկել մի քանի բնակարաններ ու բերման ենթարկել ցույցերի հետ որեւէ առնչություն ունեցող 22 անձանց:

Իրեն ուղղված հարցին ի պատասխան, Էրդողանն ուրբաթ օրն ասել է, թե ինքը չի քննարկում բողոքավոր ցուցարարների հետ հանդիպման որեւէ հնարավորություն:

«Ես ինչու՞ պիտի հանդիպեմ ուսանողների հետ: Այս գործողություններում ուսանողներ չկան: Այստեղ ներքաշված են ահաբեկիչներ», – ասել է նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո իշխանությունները Թուրքիայում ձերբակալել էին հազարավոր դասախոսների, իրավաբանների, լրագրողների, պետական ծառայողների ու զինված ուժերի հրամանատարների, ինչն, ըստ կառավարության, անհրաժեշտություն էր երկրի առջեւ առկա սպառնալիքները վերացնելու համար:

Փորձագետներն ասում են, թե Էրդողանը հեղաշրջման փորձը շարունակում է կիրառել որպես այլխոհությունը խեղդելու իր քայլերն արդարացնող պատրվակ: