Վատ լուր ՌԴ համար․ ադրբեջանական գազն արդեն հոսում է դեպի Արևմտյան Եվրոպա. Forbes

Լուրեր

17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
Բոլորը

Երկար սպասված «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը պաշտոնապես սկսեց գործել 2020-ի վերջին օրը, երբ ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերությունը հաղորդեց  ադրբեջանական «Շահ Դենիզ»  հանքավայրից  Իտալիայի Մելենդուգնոյին  առաջին գազի մատակարարման մասին: Այս մասին գրում է Forbes-ը։ Հոդվածում նշվում է, որ 3500 կմ երկարությամբ գազատարի նախագիծը բաղկացած է երեք ենթագազատարներից՝  Հարավկովկասյան գազատար (SCPX), Անդրանատոլիական գազատար (TANAP) և Անդրադրիատիկ գազատար (TAP), որոնցով տարեկան   16 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարվի։ Այս ծավալից Թուրքիան կստանա 6 միլիարդ խմ, իսկ Եվրոպան ՝ 10 միլիարդ խմ գազ:
Այն բանից հետո, ինչ 2013 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց SGC նախագծի մասին, այն դարձավ բնական գազի ու նավթի մատակարարումների մասով ՌԴ-ից մեծապես կախվածություն ունեցող Եվրոպայի համար որպես շատ անհրաժեշտ էներգետիկ բազմազանության նախագիծ։ Հոդվածում նշվում է, որ 2020 թ. առաջին եռամսյակում ԵՄ բնական գազի ներմուծման գրեթե երեք քառորդը (40%) , իսկ չվերամշակված նավթի ներմուծման գրեթե մեկ երրորդը (30%) Ռուսաստանից է իրականացվում:

Մասնավորապես, TAP- ի միջոցով SGC- ն առաջիկա 25 տարվա ընթացքում տարեկան ավելի քան 10 միլիարդ խմ գազ  կմատակարարի եվրոպական երկրներ։ Այս 10 միլիարդ խմ-ից 8 միլիարդը արտահանվելու է Իտալիա, մինչդեռ 2 միլիարդը հավասարապես արտահանվելու է Հունաստան և Բուլղարիա, իսկ մնացածը ՝ շրջակա շուկաներ:

Բուլղարիայի էկոնոմիկայի, էներգետիկայի և զբոսաշրջության նախկին նախարար  Ասեն Վասիլևը կարծիք է հայտնել, որ  SGC- ի կառուցման ավարտը կարող է լուրջ զարգացում լինել գազի դիվերսիֆիկացման համար ոչ միայն Հարավ-Արևելյան Եվրոպայի, այլև ԵՄ-ի համար, քանի որ բացի «Գազպրոմից» ավանդական դարձած մատակարարումից, Ադրբեջանից գազն արդեն հոսում է TAP գազատարով:
Սակայն հոդվածում նշվում է, որ չնայած որոշակի ոգևորություն կա SGC- ի շուրջ, սակայն փոփոխությունները մեկ օրում չեն գրանցվի: Աշխարհաքաղաքական զարգացումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը դեռևս իր ձեռքում է պահում առանցքային քաղաքական տողերը, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդավորված հրադադարը, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր է չեղարկել:
Սակայն Հարավային գազային միջանցքը կարող է «ոչ ռուսական գազի դարպաս բացել» դեպի Եվրամիություն: Հաշվի առնելով դրա գործարկմանն ուղեկցվող անուղղակի հնարավորությունները, օրինակ՝ փոխկապակցված գծերի ենթակառուցվածքների զարգացումը և գազի այլ մատակարարների միջանցք միանալու հնարավորությունը, այս նախագիծը հատկապես խրախուսելի է Հարավարևելյան Եվրոպայում: Այն նաև նպաստում է տարածաշրջանում հեղուկացված բնական գազի նոր նախագծերի իրականացմանը: Այնուամենայնիվ, այս միջանցքը չի հասնում գազի այնպիսի մեծ սպառողների, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, որոնք գտնվում են մայրցամաքի մյուս կողմում, եզրափակվում է հոդվածում։

Տաթև Ֆռանգյան