ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը․ CNN

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը համատեղ խորհրդակցության ժամանակ հաստատեց նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը: Այս մասին հայտնում է CNN-ը։ Նիստը հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով:

Հաստատումից հետո Բայդենը ստացել է ընտրիչների 270 քվե։ Հանդիպումը շարունակվում է:

Այս քվեարկությունը պետք է վերջ տա նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացին և ավարտի բանավեճը, թե ով է պաշտոնապես ճանաչվում ամերիկյան վարչակազմի հաջորդ ղեկավարը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցների բազմությունը հունվարի 6-ին բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտ, այնուհետև նրանցից ոմանք ներխուժել են շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին ամփոփել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:

Ինչպես նշում է CNN- ը, Կոնգրեսի շենքի վրա հարձակումը 1814 թ.-ին Անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում բրիտանական հարձակումից հետո առաջին ներխուժումն էր: Նկատենք, որ բազմաթիվ ամերիկացի քաղաքական գործիչներ տեղի ունեցածը որակում են որպես հեղաշրջման փորձ և կատարվածի մեջ մեղադրում են երկրի ներկայիս ղեկավարին:

Տաթև Ֆռանգյան