52 ձերբակալված Վաշինգտոնում․ դեմոկրատների ու հանրապետականների գրասենյակից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ ու զենք. ՏԱՍՍ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով պարետային ժամ է հայտարարվել։ Չորեքշաբթի երեկոյան իրավապահները ավելի քան 50 մարդու են բերման ենթարկել պարետային ժամից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մայրաքաղաքի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին, գրում է ՏԱՍՍ-ը:

«21: 30-ի դրությամբ մենք 52 ձերբակալում ենք իրականացրել: Մասնավորապես, չորս ձերբակալություն կապված է առանց լիցենզիայի զենք կրելու հետ, մեկ մարդ ձերբակալվել է արգելված զենք կրելու համար», – ասել է նա։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ 47 մարդ ձերբակալվել է պարետային ժամը խախտելու և Կապիտոլիումի շենք ապօրինի ներխուժելու համար։ Քոնտին հայտնել է, որ իրավապահները երկու ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, մեկը՝ Դեմոկրատական ​​կուսակցության գրասենյակում, իսկ մյուսը ՝ Հանրապետական ​​կուսակցությունում: Բացի այդ, նա նշել է, որ առգրավվել է վեց միավոր զենք: «Այս տվյալները նախնական են և կթարմացվեն», – նշել է ոստիկանապետը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցների բազմությունը հունվարի 6-ին բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտ, այնուհետև նրանցից ոմանք ներխուժել են շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին ամփոփել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:

Ինչպես նշում է CNN- ը, Կոնգրեսի շենքի վրա հարձակումը 1814 թ.-ին Անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում բրիտանական հարձակումից հետո առաջին ներխուժումն էր:

Նկատենք, որ բազմաթիվ ամերիկացի քաղաքական գործիչներ տեղի ունեցածը որակում են որպես հեղաշրջման փորձ և կատարվածի մեջ մեղադրում են երկրի ներկայիս ղեկավարին:

Տաթև Ֆռանգյան