Իսրայելական կործանիչները 10 անգամ խախտել են Լիբանանի օդային տարածքը. ՏԱՍՍ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երկուշաբթի օրն առնվազն 10 անգամ ներխուժել են Լիբանանի օդային տարածք: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնում է «Ալ-Վատանիա» գործակալությունը ՝ վկայակոչելով Լիբանանի զինված ուժերի հրամանատարությունում սեփական աղբյուրներին:

Գործակալության տվյալներով ՝ կործանիչները թռչել են Բեյրութի ու մայրաքաղաքի հարավում գտնվող Բշամունի, Շուեյֆաթի և Արամունի տարածքների վրայով:

Ավելի վաղ տեղեկավում էր, որ Իսրայելի ռազմածովային ուժերին պատկանող նավերը երկու անգամ խախտել էին Ալ-Նակուրա հրվանդանի ծովային սահմանը:

Լիբանանը բազմիցս բողոքներ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Իսրայելն իր օդային տարածքն օգտագործում է հարևան Սիրիայում ռազմական թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելու համար: Ըստ Լիբանանի ԱԳՆ-ի ՝ 2020 թվականի սկզբից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան 500 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք, գրանցվել է 374 խախտում ցամաքում և 386 ՝ ծովում:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությունը իսրայելական ինքնաթիռների հետախուզական թռիչքները համարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտում, որով հակամարտությունից հետո հրադադար է հաստատվել 2006 թ. ամռանը:

Տաթև Ֆռանգյան