ԼՂ-ում ԱԹՍ-ներն օգտագործվել են որպես հարձակողական զենք․ Բունդեսվերը ԱԹՍ-ների օգտագործման մասին․ DW

Լուրեր

02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
Բոլորը

Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը չի կիսում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության մտահոգությունները Բունդեսվերին մարտական ​​անօդաչու թռչող սարքեր մատակարարելու հարցում: Այս մասին, ինչպես գրում է DW-ի ռուսական ծառայությունը, Ցորնն ասել է Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:

«Մարտական անօդաչու թռչող սարքերի ռազմական պահանջարկը, ըստ իս, մնում է անփոփոխ: Եվ հատկապես արտասահմանյան առաքելությունների ընթացքում, որոնք մենք այսօր իրականացնում ենք», – ասել է Ցորնը: Նման սարքավորումներն անհրաժեշտ են օդից զինվորների պաշտպանությունը և դիրքերում նրանց գործառնական ներուժը բարելավելու համար, շեշտել է նա:

2020 թվականի դեկտեմբերին Գերմանիայում իշխող կոալիցիայի պահպանողական գործընկեր Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հրաժարվել է հաստատել ԱԹՍ-ներ գնելու նոր նախագիծը: Իրադարձությունները, որոնք սոցիալ-դեմոկրատներին ստիպեցին նման որոշում կայացնել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր և «անօդաչուների պատերազմը», որը մղում էին Հայաստանը և Ադրբեջանը, ասում է Սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գաբրիելա Հայնրիխը:

«Պատմության մեջ առաջին անգամ զինված հակամարտության ելքը որոշվեց բացառապես անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ», – ասել է նա:

Էբերհարդ Ցորնը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է կասկածի տակ դնի Բունդեսվերի համար անօդաչու թռչող սարքերի գնումը:
«Լեռնային Ղարաբաղում մարտական անօդաչու թռչող սարքերն օգտագործվում էին որպես հարձակողական զենք: Բունդեսվերի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կկարգավորվի հստակ կանոններով, որոնք մեր խորհրդարանը նախկինում հաստատել և սահմանել է համապատասխան մանդատով», – ընդգծել է գլխավոր տեսուչը: Նա հավելել է, որ գերմանական բանակը չի օգտագործի անօդաչու թռչող սարքեր այնպես, ինչպես դա արեցին ղարաբաղյան հակամարտության ժամանակ:

Վերջերս Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը՝ Սոցիալ-դեմոկրատների խնդրանքով, բազմիցս նախաձեռնել է քննարկումներ անօդաչու թռչող սարքերով զինման խնդրի շուրջ: Քննարկումներին մասնակցել են զինվորականներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ և պաշտպանության ոլորտի փորձագետներ: Այս կապակցությամբ, Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Կամփ-Կարենբաուերը ակնհայտ զայրույթով է արձագանքել Սոցիալ-դեմոկրատների դեկտեմբերյան դեմարշին:

Տաթև Ֆռանգյան