Ֆրանսիայից Հայաստան է բերվել ավելի քան 60 տոննա մարդասիրական օգնություն
Քաղաքականություն
30.12.2020 | 21:31Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցությանտրամադրման կենտրոնի կողմից վարձակալված 4 մարդասիրական ինքնաթիռով արդեն Հայաստան է բերվել ավելի քան 60 տոննա մարդասիրական օգնություն, որից 40 տոննան հավաքագրվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից` 50 կազմակերպությունների և հարյուրավոր կամավորների միասնության, համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: