Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Մարիան Քլարկ Հաթինգին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը և Արտակարգ իրավիճակների ծրագրերի համակարգող Օգվալ Բենսոն Ստենլիին:

Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և իր երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացրած աշխատանքների համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Անդրանիկ Փիլոյանն առանձնացրել է իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը, ներկայացրել առաջարկություններ, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, ճգնաժամային իրավիճակում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով ճանապարհային քարտեզի ուղեցույցի և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական ներդրումների ակնկալիքով:

Տիկին Մարիան Քլարկ Հաթինգը շնորհավորել է նախարարին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում, ինչպես նաև ակնկալում՝ նախարարության աջակցությունը:

Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության շարունակականության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: