Պետրինյա քաղաքի կենտրոնն այլև չկա․ հզոր երկրաշարժ Խորվաթիայում․ կան փլուզումներ, վիրավորներ ու զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Խորվաթիայում երկրաշարժի արդյունքում կան տուժածներ ու մեկ զոհ։ Երկրի մայրաքաղաք Զագրեբի մի հատվածը հոսանքազրկվել է, Սիսակ քաղաքում փլուզվել է հիվանդանոցի տանիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր Խորվաթիայում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է երկրի կենտրոնական մասում՝ Պետրինյա քաղաքում։ Ցնցումները զգացվել են Խորվաթիայի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրներում։

Տեղում աշխատող ԶԼՄ-ների նախնական տեղեկությունների համաձայն՝ Պետրինյայում զոհվել է մանկահասակ երեխա։

«Պետրինյա քաղաքի կենտրոնը, ինչպիսին այն նախկինում էր, այլևս գոյություն չունի: Ոչ պաշտոնապես հաղորդվում է, որ կան զոհեր: Մարդիկ պառկած են այգիներում, ոմանք նետվում են շենքերի տանիքներից», – հայտնել է տեղի հեռուստաալիքներից մեկը:

Հաղորդվում է նաև, որ Սիսակի հիվանդանոցներից մեկի տանիքը փլուզվել է: Երկրաշարժի պահին հեռուստաալիքի նկարահանող խումբը եղել է քաղաքապետարանի շենքում, որը վնասվել է, բայց չի փլուզվել։

Հիշեցնենք, որ նախօրեին ևս Խորվաթիայում ցնցումներ էին գրանցվել, սակայն դրանց ուժգնությունը ավելի թույլ են եղել։

Տաթև Ֆռանգյան