ՀՀ-ին նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրինագիծը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։ «Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից՝ բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1․000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար՝ 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- ասաց Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախագիծը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 80 կողմ ձայնով:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախածգում փոփոխություններ չէին կատարվել: