Անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները կկրճատվեն

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները:

Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ  78 «կողմ» ձայն:

ԱԺ նիստում այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա հիշեցրեց, որ գործող Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե 1 տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ներկայացված նախագծով առաջարկվում է ժամկետը դարձնել 3 ամիս:

Այսպիսով՝ եթե անձի բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում, ապա շահագրգիռ անձանց դիմումով դատարանները կարող են անձին անհայտ բացակայող ճանաչել, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վրա դիմել հատուցման հիմնադրամին՝ հատուցում ստանալու համար:

Կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: