ՌԴ իրավապահ համակարգը վերջնագիր է ներկայացրել Ալեքսեյ Նավալնիին․ Reuters

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին վերջնագիր է ներկայացրել. անմիջապես լքել Գերմանիան և երեքշաբթի վաղ առավոտյան լինել Մոսկվայում, իսկ վերջնաժամկետից ուշ վերադարձի դեպքում վերջինս կբանտարկվի, գրում է Reuters-ը։

ՌԴ նախագահ Պուտինի թիվ մեկ ընդդիմադիր Նավալնիին Գերմանիա էին տեղափոխել օգոստոս ամսին բուժման նպատակով, որտեղ էլ պարզվել էր, որ վերջինս թունավորվել էր «Նովիչոկ» տեսակի թույնից։

Ռուսաստանը, սակայն, ոչ մի ապացույց չի հայտնաբերել թունավորման փաստի առթիվ և հերքում է միջադեպի հետ կապը։

Պատիժների կատարման դաշնային ծառայությունը Նավալնիին մեղադրել է պայմանական ազատազրկման ժամկետները խախտելու (կրում է 2014 թվականի դատավճռով`գողության գործով) և Ռուսաստանի քրեական տեսչության հսկողությունից խուսափելու համար։

Պարզաբանվում է, որ Նավալնին սեպտեմբերի 20-ին դուրս է գրվել Բեռլինի հիվանդանոցից, իսկ հիվանդության բոլոր ախտանիշներն անհետացել են հոկտեմբերի 12-ին:

«Հետևաբար, դատապարտյալը չի կատարում դատարանի կողմից իր վրա դրված բոլոր պարտավորությունները և խուսափում է քրեական տեսչության վերահսկողությունից», – ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլից հայտնել են, որ Նավալնին ցանկացած պահի կարող է վերադառնալ Ռուսաստան, ինչպես ՌԴ ցանկացած այլ քաղաքացի։