ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է 2021 թ.-ին սպասվող մարտահրավերների մասին. ՌԻԱ Նովոստի

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ 2021 թվականին աշխարհը նոր մարտահրավերների հետ կբախվի, այդ թվում նաև կորոնավիրուսի հետ կապված։ Այս մասին նա հայտարարել է Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ եկող տարում նոր խնդիրներ են սպասվում, օրինակ՝ COVID-19-ի նոր տարատեսակները։ Բացի այդ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Հեբրեյեսուսը մատնանշել է համաճարակից հոգնած մարդկանց օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը։

ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել ՄԱԿ-ի ու մյուս պետությունների հետ կիսվել համաճարակաբանական տեղեկություններով։

Հիշեցնենք՝ դեկտեմբեր ամսի կեսերին հայտնի դարձավ SARS-CoV-2-ի բրիտանական մուտացիայի մասին։ Ենթադրաբար, այս շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, սակայն մահացությունների կամ հոսպիտալացման ցուցանիշի վրա դրա ազդեցության մասին դեռևս բավարար տեղեկություններ չկան։

Մեծ Բրիտանիայից բացի VUI-202012/01-ի վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են մի շարք այլ երկրներում։

 

Տաթև Ֆռանգյան