Կիսատ մնացած երազանքներ ու ամանորյա կոնֆետներ. կյանքը պատերազմների արանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Անի Դեգերմենջյանը Սիրիայից Հայաստան է եկել 2019 թվականի փետրվարին։ 3 աղջիկն ու 4 թոռնիկն արդեն Հայաստանում էին։

«Արդեն ավերվել էր մեր տունը Սիրիայում։ Ես, ամուսինս, սկեսուրս եկանք էստեղ հաստատվելու, էստեղ սկսելու»,- ասում է Դեգերմենջյանը։

Տիկին Անին 61 տարեկան է։ Սիրիայում 25 տարի լաբորատորիայում է աշխատել։ Մասնագիտությամբ քիմիկոս է, Հայաստանում փորձել է մասնագիտությամբ աշխատանք գտնել, բայց չի ստացվել։ Սիրիայում տանը նաև կոնֆետներ է պատրաստել թոռնիկների համար։ Այսօր նույնն անում է, բայց՝ վաճառքի համար։ Անցյալ տարվա այս օրերի համեմատ՝ այս տարի վաճառքը կրկնակի պակասել է, պատվերները քիչ են։

«Էս քովիդը, էս պատերազմը, բոլորը մեզ վրա ազդել է»,- ասում է տիկին Անին։

Նա և ամուսինը հիմա ապրում են դստեր ընտանիքի հետ՝ վարձով։ Կորոնավիրուսը միայն տնտեսական ազդեցություն չէ, որ թողել է իրենց ընտանիքի վրա։ 1 ամիս առաջ ամբողջ ընտանիքով մեկուսացել էին։ Հոսպիտալացման չեն դիմել՝ հիվանդությունը ծանր ընթացք չի ունեցել։ Ավելացնում է՝ երկրում պատերազմ էր, ավելի ծանր հիվանդներ կային։

Տիկին Անին չի դժգոհում՝ ո՛չ բժիշկներից, ո՛չ առհասարակ․ արդեն 2 տարի է՝ Հայաստանում է, խտրականության դեպքերի շատ չի հանդիպել։

Ըստ միգրացիոն ծառայության վերջին տվյալների՝ Հայաստանում Սիրիայից տեղափոխված շուրջ 14․000 քաղաքացի է ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան

Տեսանյութը պատրաստվել է Տեղահանված և տեղի բնակչության տնտեսական և սոցիալական մասնակցություն ծրագրի շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ ու Գերմանայի Տնտեսական համագործակցության և զարգացման պետական նախարարության, Վրաստանի Զավթված տարածքների, ներքին տեղահանվածների աշխատանքային, առողջապահական և սոցիալական հարցերով նախարարության և «Դոյչէ Վելլե» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։  

ԳՄՀԸ–ն չի կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն տվյալ նյութի հստակության, իրավունակության և վստահելիության հարցում։