Չնայած սպառնալիքներին, Թրամփը ստորագրել է «կորոնավիրուսային օգնության» մասին նախագծի նոր փաթեթը․ BBC

Լուրեր

17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշացումով ստորագրել է «կորոնավիրուսային օգնության» մասին նախագծի նոր փաթեթը ՝ կանխելով կառավարության լիազորությունների մասնակի դադարեցումը: Այս մասին հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրաժարվում էր ստորագրել օրինագիծը ՝ քննադատելով դրանում առկա «անիմաստ ծախսերը» և կոչ անելով ավելի բարձր վճարումներ կատարել համաճարակի պատճառով տուժած մարդկանց:

Հետաձգումը կնշանակեր, որ միլիոնավոր մարդիկ ժամանակավորապես կկորցնեին գործազրկության նպաստները: Տևական բանակցություններից հետո 900 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնության նախագիծը հաստատվել է Կոնգրեսի կողմից:

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ օրենսդիրները հորդորում էին Թրամփին այն ստորագրել մինչև երկուշաբթի երեկո՝ որոշ պետական կառույցների լիազորությունների ժամանակավոր դադարեցումից խուսափելու նպատակով:

BBC-ն տեղեկացնում է, որ շուրջ 14 միլիոն ամերիկացիներ բախվել են գործազրկության նպաստների վճարման հետընթացին, սակայն այժմ գործազրկության նպաստների տրամադրումը կվերականգնվի:

Տաթև Ֆռանգյան