Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը դատապարտել է նախօրեին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող բանաձևի ընդունումը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Քրիստոնեա-սոցիալիստական ազգային կուսակցության «հայամետ անդամ Կլոդ Վիզելերի կողմից, դրանում խեղաթյուրվում է տարածաշրջանում իրավիճակի մասին իրականությունը, անհիմն մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանին ու Թուրքիային»։

«Չնայած նրան, որ այս որոշումը չունի իրավական ուժ, Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից փաստաթղթերի օգտագործումը, որոնք հակասում են միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, տարածաշրջանում առանց իրավիճակի վերլուծության, վկայում է նրա կողմնակալ դիրքորոշման մասին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը հետաքրքրված չէ հակամարտության կարգավորմամբ և թշնամանք է հրահրում տարածաշրջանի երկրների միջև։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին, ի թիվս այլոց, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները՝ սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ վերահսկողության հաստատման նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։

Այս բանաձևով արձանագրվում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Էմմա Չոբանյան