ՌԴ-ն 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար․ ՌԴ ԱԳՆ. ՌԻԱ Նովոստի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին հատկացրել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով  մարդասիրական խնդիրների լուծման համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կամավոր կերպով մուտքագրվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքները լուծելու նպատակով  միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:
«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք Կոմիտեի հետ հետագա փոխգործակցությանը  և հուսով ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր մանդատի շրջանակներում ոլորտներում», – ավելացրել են նախարարությունից:

Տաթև Ֆռանգյան