Հռոմի պապը Սուրբծննդյան իր ուղերձը չի հղել Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից․ Euronews

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Այս տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ իր ուղերձը հղել է  Սուրբ Պետրոսի տաճարում ՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով, գրում է Euronews-ը։

«Այս պատմական պահին, որը առանձնանում  է էկոլոգիական ճգնաժամով և լուրջ տնտեսական և սոցիալական անհավասարությամբ, որոնք սրվում են կորոնավիրուսային համաճարակի պատճառով, մեզ ավելի շատ եղբայրություն է պետք, քան երբևէ», – ասել է Ֆրանցիսկոս պապը:

Հռոմի պապը ավանդաբար իր Urbi et Orbi (քաղաքին և աշխարհին) Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձը հղում է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ դեկտեմբերի 25-ին: Սակայն այս տարի Իտալիան Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին նոր խիստ սահմանափակումներ է սահմանել`կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս պատճով էլ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հինգշաբթի վաղ առավոտյան պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի տաճարում՝ փոքրաթիվ մարդկանց համար ։ Պատարագն առավոտյան է մատուցվել, որպեսզի չխախտվի Իտալիայում  երեկոյան  ժամը 10-ից հետո սահմանված պարետային ժամը։

Համաձայն COVID-19 սահմանափակումների ՝ Հռոմի պապը տոնական օրերին  չի շրջի Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ ավանդաբար օրհնում է հավաքված ժողովրդին:

Իր խոսքում Հռոմի պապը հայտարարել է . «Ահա թե ինչ է Սուրբ Ծնունդը. Հիսուսի ծնունդն այն «նորությունն» է, որը մեզ հնարավորություն է տալիս ամեն տարի վերածնվել և նրա մեջ գտնել այն ուժը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր փորձությանը դիմակայելու համար»:

Տաթև Ֆռանգյան