Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են հասել Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ

Լուրեր

02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
Բոլորը

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը դեկտեմբերի 24-ին ավարտել են Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Ակնկալվում է, որ ԵՄ դեսպանները Մեծ Բրիտանիայի հետ կնքված Brexit-ի առևտրային գործարքի վերաբերյալ հանդես կգան ճեպազրույցով:

ԵՄ-ից գլխավոր բանակցող Միշել Բարնիեն պետք է դիվանագետներին տեղեկացնի պայմանագրի վերաբերյալ, որը ձեռք է բերվել ձկնորսությամբ զբաղվելու իրավունքների և բիզնեսի կանոնների շուրջ ամիսներ շարունակ տևած բանակցություններից հետո, գրում է BBC-ն:

Եվրախորհրդարանը պետք է դեռևս վավերացնի գործարքը, բայց հազիվ թե դա արվի մինչև Ամանոր, ինչը նշանակում է, որ մինչ այդ դրա կիրառումը պաշտոնապես ժամանակավոր կլինի:

Երկրի կառավարության կայքում հրապարակվել է գործարքի 34 էջանոց ամփոփագիրը: Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով գլխավոր բանակցող Լորդ Ֆրոսթը հայտնել է, որ շուտով կհրապարակվի ամբողջական փաստաթուղթը, որը բաղկացած է շուրջ 1500 էջից՝ ներառյալ շուրջ 1000 էջից բաղկացած հավելվածներն ու ծանոթագրությունները:

Հինգշաբթի երեկոյան Twitter-ում տեղադրված Սուրբ Ծննդյան տեսաուղերձում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ցույց է տվել փաստաթղթի օրինակը:

Ջոնսոնը նշել է, որ համաձայնության շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններն անցել են լավ և Մեծ Բրիտանիային կայունություն են նվիրել: «Ես հավատում եմ, որ դա լավ գործարք է նաև ամբողջ Եվրամիության համար»,- ասել է վարչապետը:

Տաթև Ֆռանգյան