Թրամփը Եգիպտոսին մեղադրել է ամերիկյան օգնությունը ռուսական ռազմատեխնիկա գնելու համար օգտագործելու մեջ

Լուրեր

02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի Պաշտպանության նախարարությանը մեղադրել է ամերիկյան օգնությունը ռուսական ռազմական տեխնիկա գնելու համար օգտագործելու մեջ, գրում է Al-Masdar News-ը։

Մեկնաբանելով Covid-19-ի դեմ պայքարի համար օգնության փաթեթի մասին բանաձևն ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատելը՝ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի անդամները նույնիսկ չեն կարդացել օրինագծի բովանդակությունը, որում, ըստ նրա, ներառված է «85․5 միլիոն դոլարի օգնություն Կամբոջային, 134 միլիոն դոլար՝ Մյանմարին և 1․3 միլիարդ դոլար՝ Եգիպտոսին, իսկ Եգիպտոսի բանակն այն կօգտագործի բացառապես ռուսական ռազմական տեխնիկա գնելու համար, 25 միլիոն դոլար Պակիստանին՝ ժողովրդավարության ծրագրերի համար և այլ անհարկի հատկացումներ՝ կորոնավիրուսից ազատվելու համար»:

Թրամփը սպառնացել է չստորագրել ամերիկացիներին կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար օգնություն ցուցաբերելու մասին 892 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը և կոչ է արել լրամշակել այն:

Հավելենք, որ Եգիպտոսը վերջերս ձեռք է բերել ռուսական արտադրության Սու-35 ինքնաթիռներ, որոնք, ինչպես ակնկալվում է, կմատակարարվեն 2021 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Եգիպտոսի զինուժը կտրուկ մեծացրել է ռազմական գնումները Ռուսաստանից՝ դառնալով Աֆրիկայում ռուսական զենքի ամենախոշոր գնորդներից մեկը:

Տաթև Ֆռանգյան