Կորոնավիրուսի նոր շտամի տարածումը դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել․ ԱՀԿ

Լուրեր

02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
Բոլորը

Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի նոր ու ակնհայտորեն ավելի վարակիչ շտամն ամբողջ աշխարհի երկրների ղեկավարների լուրջ մտահոգությունն է առաջացնում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում խուճապի չմատնվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նույնիսկ եթե վիրուսը մի փոքր ավելի արագ է տարածվում, այն դեռ կարելի է կանգնեցնել»,- ընդգծել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների համակարգող Մայքլ Ռայանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը «դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել»:

«Ոչ մի ապացույց չկա, որ նոր շտամը կհանգեցնի հիվանդության ավելի ծանր ընթացքի»,- հայտարարել է Ռայանը՝  տեղեկացնելով, որ դրա դիմակայունությունը մշակման փուլում գտնվող պատվաստանյութերի հանդեպ այժմ փորձարկվում է մի քանի լաբորատորիաներում: Ըստ ԱՀԿ-ի՝ նոր շտամը վերահսկելու ռազմավարությունը մնում է նույնը և որևէ փոփոխություն չի պահանջում:

Մինչ այդ, կորոնավիրուսի նոր՝ մուտացված շտամը, բացի Մեծ Բրիտանիայից, արդեն հայտնաբերվել է Ավստրալիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Դանիայում: Այս բոլոր երկրներում՝ բացառությամբ Դանիայի, խոսքը միայն առանձին դեպքերի մասին է:

Տաթև Ֆռանգյան