Կորոնավիրուսի նոր տեսակն Անգլիայում տարածվում է 70 տոկոսով ավելի արագ. VOA

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բրիտանացի գիտնականները փորձում են պարզել, թե արդյոք կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տեսակը, որը վերջին մի քանի օրերի ընթացքում արագ տարածում է գտնում Անգլիայում, կարող է ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութերի դեմ դիմադրողականություն. գրում է VOA-ն:

Կորոնավիրուսի այս նոր տեսակն այստեղ հայտնաբերվել է դեկտեմբերի 13-ին Քենթի մարզում: Ըստ գիտնականների, այն

աճում է ավելի արագ, քան մինչ այժմ հայտնաբերված մյուս բոլոր տեսակները: Այս խնդրի շուրջ վարչապետ Բորիս Ջոնսոնը արտահերթ հանդիպում է անցկացրել կառավարության անդամների հետ: VUI — 202012/01 տիպի վարակի մասին նա ասել է, թե դեռեւս շատ անհայտներ կան` կապված այս տեսակի հետ: Նրա խոսքերով, այս տեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդ տեսակները: Այդ պատճառով այս օրերին սահմանվում են ավելի մեծ խստացումներ: Չեղյալ են հայտարարվում սուրբծննդյան նախապես ծրագրված արարողությունները: Լոնդոնում ու հարավային Անգլիայում յուրաքանչյուր ընտանիք տոները պիտի անցկացնի առանց հյուրերի:

Ինչպես փորձագետներն են ասում, իրենք այս նոր տեսակի մասին տեղյակ են պահել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Նրանք գոհունակությամբ ասում են սակայն, որ վարակի այս նոր տեսակը չի արձանագրել մահացությունների ավելի մեծ թիվ: