Կապանի (Զանգեզուրի) շրջանի գյուղերը չեն անցնում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետարան

Լուրեր

16.05.2025 | 18:51
Զելենսկին եվրոպացի առաջնորդների հետ միասին զանգահարել է Թրամփին, քննարկել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները
16.05.2025 | 18:40
Ոստիկանները հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներ ու մեքենայի մասեր են հափշտակել. 2 անձ ձերբակալվել է
16.05.2025 | 18:25
Վարորդի ինքնազգացողությունն է վատացել․ մանրամասներ ավտոբուսի վթարից
16.05.2025 | 18:18
Ստամբուլում հանդիպմանը Մոսկվան պահանջել է ուկրաինական բանակի դուրսբերում բռնակցված շրջաններից
16.05.2025 | 18:09
Փաշինյան-Ալիև հանդիպում Ալբանիայում // Խոշոր ավտովթար Երևանում․ ԼՈՒՐԵՐ
16.05.2025 | 17:52
Ինչ փոփոխություններ են կատարվել սոցիալական ծախսի փոխհատուցման գործընթացում
16.05.2025 | 17:46
Փաշինյանը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և արտերկրի այլ գործընկերների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2025 | 17:31
Սպասվում է առանց տեղումների եղանակ
16.05.2025 | 17:20
Պայթյուն, փլատակներից տուժածների դուրսբերում, քաղաքացիների տարհանում. երկրաշարժի իմիտացիա Արարատ քաղաքում
16.05.2025 | 17:09
Երևանում ավտոբուսի վթարի հետևանքով 8 վիրավոր կա
16.05.2025 | 17:07
Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից
16.05.2025 | 17:00
Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության
16.05.2025 | 16:55
Արարատ Միրզոյանը թանկարժեք նվերներ է ստացել․ նախարարը մեկ ամսում 9 նվեր է հայտարարագրել
16.05.2025 | 16:47
Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են․ դրանք տևել են շուրջ 2 ժամ
16.05.2025 | 16:41
Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ֆեյսբուքում հայ օգտատերերը հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում են, որ Կապանի (Զանգեզուրի) շրջանի 12 գյուղեր և Կապան քաղաքը հանձնվելու է Ադրբեջանին։

Ցանկում նշված են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերը և Կապան քաղաքը։

Այս տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբանումներ է ստացել Սյունիքի մարզպետարանից։ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը հայտնեց, որ այդ տեղեկությունները կեղծ են, որոնք տարածվում են թշնամու կողմից։

«Դիրքերը, որոնք պետք է հետ գանք՝ այս գյուղերին է հարակից դառնում, դառնում ենք սահմանակից։ Ցանկում վերջինը Կապանն է նշված, ինչը պրովոկացիա է։ Այդ գյուղերը Կապան քաղաքի գյուղերն են, որոնք, իհարկե չեն անցնում Ադրբեջանին։ Այդ գյուղերի անուններն այսօր շատ են հնչել, մարդիկ գյուղերի անվտանգության համար են անհանգստանում, բնականաբար չեն տրվում»,- ասաց մարզպետի խորհրդականը։

Նարեկ Կիրակոսյան