Պուտինը՝ ԼՂ հարցում Թուրքիայի դիրքորոշման ու Հայաստանի հյուսիսի ու հարավի միջև կապի մասին

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ԼՂ հարցում Թուրքայի դիրքորոշմանը՝ հայտարարել է, թե «Թուրքիան պաշտպանել է Ադրբեջանի արդար գործը»։

«Թուրքիան, ինչպես իրենք են հայտարարել, պաշտպանել է Ադրբեջանի արդար գործը, այսինքն՝ տարածքների վերադարձը, որոնք օկուպացվել են 90-ականների բախումների ժամանակ։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես արդեն ասել եմ, այդ տարածքները Ադրբեջանի անբաժան մասն են»,- հայտարարել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ևս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Ըստ իս՝ իրավիճակը ավելի բարդ է։ Էթնիկ հակամարտության արմատները, որ սկսվել է դեռևս Սումգայիթում, այնուհետև տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, այստեղ յուրաքանչյուր կողմն ունի իր «ճիշտը», և Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել՝ պաշտպանելու իրենց կյանքն ու արժանապատվությունը։ Լավ հայտնի է, որ մենք եռակողմ համաձայնագրի շրջանակում պայմանավորվել ենք այն մասին, որ մարտական գործողությունները դադարեցվում են և, այստեղ շատ կարևոր բան կա, պայմանավորվել ենք, որ կողմերը կմնան այն դիրքերում, որտեղ գտնվել են եռակողմ համաձայնագրի շրջանակում։ Այս կապակցությամբ շատ տեխնիկական խնդիրներ են առաջանում, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին այս պայմանավորվածությունը չափազանց կարևոր է, քանի որ արյունահեղությունն է դադարում, մարդիկ չեն զոհվում, ահա սա է չափազանց կարևոր, սա է սկզբունքային, մնացած բաները երկրորդական են։ Մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելն ամենակարևոր խնդիրն է, որ մենք լուծել ենք»,- ասել է նա։

Պուտինը հավելել է, թե ենթակառուցվածքային բնույթի խնդիրներ են առաջացել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար, և այս հարցերը պետք է լուծել հանգիստ, բանակցային գործընթացի ընթացքում, քանի որ այս եռակողմ համաձայնագիրը դրա համար բոլոր հիմքերն ու հնարավորությունները տալիս է։

«Այնտեղ նշվում էր, որ զինադադարի հասնելուց հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կարգավորումը՝ տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի բացահայտմամբ: Սա վերաբերում է ավտոմոբիլային և երկաթուղային կապին, Նախիջևանի հետ կապին, Հայաստանի հյուսիսի ու հարավի միջև կապին։ Չնայած հրադադարի խախտման այդ բռնկմանը, որը եղել է մեկ անգամ, և հուսով եմ՝ այդպես էլ կմնա, կհաջողվի, այնուամենայնիվ, նստել բանակցային սեղանի շուրջ և կարևոր չէ՝ մե՞ր, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, կարևոր է, որպեսզի գործընթացը սկսվի և դրական ավարտ ունենա։ Հուսով ենք, որ միջազգային միջնորդները վերջապես խոսքից գործի կանցնեն»,- հայտարարել է Պուտինը՝ ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է հատկացնեն նաև միջազգային կառույցները։

Տաթև Ֆռանգյան