Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից՝ չնայած դրա համար ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել՝ մեր պաշտպանական արդյունաբերությունն ավելի անկախ դարձնելու համար: Մենք հետ չենք կանգնի C-400-ից: Պատժամիջոցները սխալ որոշում են, մենք քայլեր կձեռնարկենք»,- շեշտել է նա:

Միաժամանակ, Չավուշօղլուն պատժամիջոցներն անվանել է «միակողմանի քայլ» Միացյալ Նահանգների կողմից՝ ուղղված Թուրքիայի «ինքնիշխան իրավունքների» դեմ:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչակազմի, նրա ղեկավարի և հանրապետության երեք այլ քաղաքացիների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիթի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին՝ «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդների դեմ» օրենքի համաձայն:

Տաթև Ֆռանգյան